Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլտոնի հարսանեկան արարողությունը հեռուստացույցով դիտելու է ավելի քան 2 միլիարդ մարդ
29-04-2011 11:30:05 | Մեծ Բրիտանիա | Միջազգային
Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլտոնի հարսանիքը: Ըստ վերլուծաբանների, ամբողջ աշխարհում հարսանեկան արարողությունը հեռուստացույցով դիտելու է ավելի քան 2 միլիարդ մարդ:
«Թագավորական հարսանիք» պաշտոնական կայքում տեղադրված տվյալներով հյուրերի թվում են 25 երկրների թագավորական դինաստիաներ, ինչպես նաեւ հայտնի դեմքեր ` Էլտոն Ջոնը, Գայ Րիչին եւ Բեկխեմների ընտանիքը:
Ընդհանուր առմամբ Վեստմինստեր աբբայությունում կայանալիք հարսանիքին հրավիրված է 1900 մարդ:
Հարսանեկան արարողությունը 6 ժամ ցուցադրվելու է ուղիղ եթերով: Միայն BBC-ով հազարավոր մարդ է լուսաբանելու այն:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, հարսանիքը կարժենա մոտ 100 միլիոն դոլար: Իսկ Bloomberg գործակալության հաշվարկներով, այն պետական բյուջեին 177 միլիոն դոլար շահույթ կբերի: