Դոնալդ Թրամփի պատվին ոչ մի կարմիր գորգ չի փռվելու Բրիտանիայում. Լոնդոնի մուսուլման քաղաքապետն այսպես է ցանկանում հատուցել…


Դոնալդ Թրամփի պատվին ոչ մի կարմիր գորգ չի փռվելու Բրիտանիայում. Լոնդոնի մուսուլման քաղաքապետն այսպես է ցանկանում հատուցել…

  • 18-07-2017 14:07:13   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Մուսուլման երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի որոշումը քննադատող, Լոնդոնի մուսուլման քաղաքապետ Սադեղ Խանը CNN-ին տված հարցազրույցում ասել է. «Պաշտոնական այցերը խիստ տարբեր են սովորական ուղևորություններից, և երբ մեր երկրի մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությանը, կարծում եմ, ավելի հարմար է, կառավարությունը կարմիր գորգի վրա չդիմավորի Թրամփին»:
Բողոքելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ, Լոնդոնի մուսուլման քաղաքապետ Սադեղ Խանն ասել է նաև, որ նրա պատվին ոչ մի կարմիր գորգ չի փռվելու Բրիտանիայում:
«Եթե կարծում եք անհնար է լինել թե՛ մուսուլման և թե՛ հպարտ արևմուտքցի, ուրախ կլինեմ ձեզ ասել, որ դուք սխալվում եք»- ասել է Լոնդոնի քաղաքապետը:
Թրամփն, իր հերթին, հայտարարել է, թե քանի դեռ վստահ չլինի, որ Բրիտանիայում իրեն լավ ու ջերմ են դիմավորելու, պաշտոնապես չի այցելելու այդ երկիր:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play