Մեծ Բրիտանիայում կառավարությունը փորձում է ամբողջությամբ ազատվել ծխախոտի սպառումից
18-07-2017 17:01:47 | Մեծ Բրիտանիա | Հասարակություն
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրջորեն մտադրված է երկրում ամբողջությամբ վերացնել ծխախոտի օգտագործումը և հասցնելով ծխողների թիվը նվազագույնի: РИА Новости-ի փոխանցմամբ` նախարարների կաբինետը հրապարակել է ծխախոտի օգտագործման վրա վերահսկողություն սահմանելու ծրագիր:
Ներկայումս Մեծ Բրիտանիայում ծխողները կազմում են բնակչության շուրջ 15,5 տոկոսը: Նախատեսվում է մինչև 2022 թվականն այդ ցուցանիշը նվազեցնել մինչև 12 տոկոս, հետագայում ձգտելով ամբողջությամբ ազատել բնակչությանը ծխախոտի կախվածությունից:
Այժմ սուպերմարկետներում ծխախոտների համար նախատեսված բոլոր պահարանների վրա ծխախոտի փոխարեն վաճառվում են անձնական հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներ, մաստակներ և կոնֆետներ, որոնք օգնում են հաղթահարել ծխախոտից կախվածությունը: Ի դեպ` այդ երկրում ծխախոտի մեկ տուփն արժե 11 ֆունտ ստերլինգ:
«Մեր նպատակն է դաստիարակել մի սերունդ, որը զերծ կլինի ծխելուց: Մենք մեր ծրագիրն իրականացված կհամարենք, եթե ծխողների թիվը կազմի 5 տոկոս կամ ավելի քիչ»,- ասված է համապատասխան փաստաթղթում: Նաև նշվում է, որ կարևորվում է այն հանգամանքը, որպեսզի 15 տարեկան դեռահասների շրջանում ծխողների թիվը 8 տոկոսից նվազի` հասնելով 3տոկոսի: