Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները
18-07-2017 18:50:53 | Շվեյցարիա | Հասարակություն
75 տարի առաջ անհետ կորած կնոջ և տղամարդու մարմինները հայտնաբերվել են շվեյցարական Ալպերի հալվող սառցադաշտերում:
РИА Новости-ի փոխանցմամբ` 1942 թվականի օգոստոսին Մարսելին և Ֆրանսին Դյումլեն ամուսինները, ովքեր Շանդոլեն գյուղի բնակիչներ էին, իրենց կովերին տարել էին դաշտ արածեցնելու և չէին վերադարձել:
Երկուշաբթի երեկոյան տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ նախորդ շաբաթ աշխատողներից մեկը հայտանաբերել է երկու մարմին Լե Դյաբլեր լեռնադահուկային կուրորտից ոչ հեռու 2,5 հազար մետր բարձրության վրա:
Նշվում է, որ մարմինները պառկած են եղել կողք կողքի: Դրանք կնոջ և տղամարդու մարմիններ են, որոնց հագին եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների հագուստ: Մարմինները շատ լավ են պահպանվել սառցադաշտում, իսկ նրանց հետ եղած անձնական իրերը չեն վնասվել:
Վերոնշյալ ամուսնական զույգի կրտսեր աղջկա` 72-ամյա Մարսելեն Ուդրի Դյումելենը հաղորդել է, որ ծնողների անհետ կորելուց հետո իրենք մշտապես փնտրել են նրանց:
Գտնված անձանց ինքնությունը հաստատելու համար մահացածների հարազատները պետք է ԴՆԹ թեստ անցնեն: