Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիան ստեղծվել է միավորելու և բացահայտելու շախմատասեր աշխարհասփյուռ հայությանը (տեսագրություն)
20-07-2017 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հուլիսի 20 -ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ շախմատի միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Առաջին անգամ ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիան. Ստեղծման նպատակը. ֆեդերացիայի անդամները և պատասխանատուն. Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի հետ համագործակցության հեռանկարը. հուլիսի 15-16-ը կայացած առցանց շախմատի մրցաշարի արդյունքների ամփոփում և հետագա ծրագրեր»։
Բանախոսնարնն են
Ռադիկ Խամոյանը - Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պետրոս Քեշիշօղլյան- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ
Վահան Բաբախանյան - Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի Պատասխանատու
-----
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիա
Մամլո հաղորդագրություն
/Շախմատի միջազգային օրվան նվիրված առաջին առցանց մրցաշարի մասին/
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն իր զարգացման շրջանակներում աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով, այդ թվում եւ մարզական: 2017 թ. հուլիսի 21-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի /Խորհրդարանի/ նախագահությունը որոշում ընդունեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիա հիմնելու մասին, որի պատասխանատու նշանակվեց Վահան Բաբախանյանը: Ֆեդերացիայի զարգացման ծրագրային ուղղությունների մեջ ընգրկված են Արեւմտյան Հայաստանը, հայերը, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանից, Արեւմտյան Հայաստանի բոլոր բարեկամները:
Ֆեյսբուքում ստեղծված է խումբ, որտեղ մասնակցում են մարդիկ տարբեր քաղաքներից ու երկրներից: Այդ խմբում երեք լեզուներով ընթանում են հարցերի քննարկումներ:
Հունիսի 30-ին ֆեդերացիան որոշում ընդունեց եւ հուլիսի 15-16-ը կազմակերպեց առցանց մրցաշար՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան /20 հուլիս - Շախմատի միջազգային ֆեդերացիաի հիմնադրման օր/: Մրցաշարի նախապատրաստական աշխատանքներում անցկացվեց 3 փորձնական մրցաշար՝ շուրջ 40 մասնակիցներով: Որպես մրցաշարի անցկացման հարթակ ընտրվեց մասայականություն վայելող www.Lichess.org կայքը:
Շախմատիստները խաղացին տասնյակ, երբեմն նույնիսկ հարյուրավոր պարտիաներ եւ ստացան փաստացի վարկանիշեր: Խաղի որակի եւ վարկանիշի համաձայն ձեւավորվեցին 2 խումբ: Այդպիսով զուգահեռ ընթացան 2 մրցաշար:
Մրցաշարի կանոնակարգը քննարկվեց եւ իրականացվեց ժամանակացույցի համաձայն: Առաջին օրը մասնակիցները հավաքվեցին Երեւանում՝ Շախմատի տանը նրա ղեկավարության թույլտվությամբ – դա խորհրդանշական քայլ էր, քանի որ յուրաքանչյուր հայկական շախմատային միավորում պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի հետ:
Մրցաշարի մասնակիցները հետեւյալ վայրերից էին. Ռուսաստան (Մոսկվա, Պետերբուրգ, Ռոստով, Կալինինգրադ, Տվեր, Կազան), Հայաստանի Հանրապետություն (Երեւան, Գյումրի), ԱՄՆ, Շվեդիա:
Ա մրցաշարի հաղթողներ դարձան.
Ալբերտ Հակոբյան /Մոսկվա, 76 տարեկան/ - 1-ին տեղ
Ռոբերտ Տոնոյան /Լանդսկրոնա, Շվեդիա, 23 տարեկան/ - 2-րդ տեղ
Ալեքսանդր Խառատյան /Պետերբուրգ, 55 տարեկան/ - 3-րդ տեղ
Բ մրցաշարի հաղթողներ դարձան.
Արմեն Մարտիրոսյան /Երեւան, 19 տարեկան/ - 1-ին տեղ
Հրանտ Կարապետյան /Երեւան, 12 տարեկան/ - 2-րդ տեղ
Սվետլանա Բաղդասարյան /Մոսկվա, 73 տարեկան / - 3-րդ տեղ
Հաղթողները ֆեդերացիայից ստացան պատվոգրեր, մասնակիցները՝ հավաստագրեր մասնակցության վերաբերյալ: Հուլիսի 20-ին տեղի ունեցավ մրցաշարի փակումը, պատվոգրերի հանձնումը այն մասնակիցներին, ովքեր Երեւանից էին եւ Մամլո ասուլիս՝ մրցաշարի կազմակերպիչների, մասնակիցների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ պատգամավորների մասնակցությամբ:
Ֆեդերացիայի կանոնագրի նախագիծը հրապարակված է www.miaban.ru կայքում: Մասնակիցներից շատերը, համամիտ լինելով ֆեդերացիայի նպատակներին ու խնդիրներին՝ անդամագրվեցին ֆեդերացիային:
2017 թ. աշնանը կանցկացվի Արեւմտյան Հայաստանի շախմատի առաջին առցանց մրցաշարը: Այդ ընթացքում ֆեդերացիան ծրագրում է մեծացնել անդամների քանակը, առաջին հերթին այն շախմատիստների հաշվին, ովքեր արմատներով Արեւմտյան Հայաստանից են, ինչպես նաեւ սերտ կապեր ու հարաբերություններ հաստատել բարեկամ ֆեդերացիաների հետ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի աշխատանքներին, խնրում ենք կապվել մեզ հետ հետ․
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի
Պատասխանատու
20.07.2017 թ.
--------------
Հ.Գ. - Թեեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչումները ստացել է դեռեւս 1920 թվականին, այնուհանդերձ հնարավորինս սերտ համագործակցելու է շախմատային բոլոր բարեկամ ֆեդերացիաների ու միությունների հետ:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։