Ֆրանսիայում 35-ամյա երգչուհին մահացել է բեմի վրա համերգի ընթացքում


Ֆրանսիայում 35-ամյա երգչուհին մահացել է բեմի վրա համերգի ընթացքում

  • 20-07-2017 18:13:50   | Ֆրանսիա  |  Հասարակություն

 
Ֆրանսիայում 35-ամյա երգչուհի Բարբարա Վալդենսը մահացել է համերգի ընթացքում հենց բեմի վրա: korrespondent- ի փոխանցմամբ` դեռևս անհասկանալի պատճառներով աղջկա մոտ սրտի կանգ է արձանագրվել: 
Ներկա պահին մասնագետները փորձում են բացահայտել երգչուհու մահվան հիմնական պատճառները: Հնարավոր վարկածներից մեկն այն է, որ աղջիկը հոսանքահարվել է: 
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ֆրանսիական Գուդրոն գյուղում, որտեղ Վալդենսը ելույթ էր ունենում տեղի եկեղեցում: 
Իրավապահ մարմինները, որոնք հետաքննում են երգչուհու մահվան հանգամանքները, առայժմ հրաժարվում են մեկնաբանություններ տալուց: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն