Գերմանիան վերանայում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ
20-07-2017 18:35:16 | Գերմանիա | Քաղաքական
Գերմանիան չի կարող շարունակել Թուրքիայի նկատմամբ նույն քաղաքականությունը, ինչը որ կար նախկինում: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
Մեկնաբանելով երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները` նախարարը նշել է, որ իրենք պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:
Նրա խոսքերով` այդ հարցում համակարծիք է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Թուրքիայում ստեղծված իրավիճակը պարզորոշ չէ, անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել»,- ասել է Զ. Գաբրիելը` հավելելով, որ իրենք ակնկալում են, որպեսզի Թուրքիան վերադառնա եվրոպական արժեքներին:
Նա նաև ընդգծել է, որ Գերմանիան կարող է կրճատել ներդրումներն այդ երկրում:
«Չի կարելի խորհուրդ տալ ներդրողներին ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ անվտանգություն չկա, որտեղ Ձեզ ահաբեկիչների հետ հավասար նույն նշաձողի վրա են դնում»,- նշել է նա: