Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողները


Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողները

  • 21-07-2017 16:29:42   | Կոտայքի մարզ  |  Սպորտ

Ծաղկաձորում ավարտվել է ՀՀ  Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, և հայտնի են դարձել չորս տարիքային խմբերի վեց մրցաձևերի հաղթողներն ու մրցանակակիրները: 
 
Վաղը՝ հուլիսի 22-ին, կկայանա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հաղթած և մրցանակակիր դարձած բոլոր ընտանիքներին կպարգևատրի մեդալներով, դրամական խոշոր մրցանակներով և գավաթներով: Իսկ այսօր՝ երեկոյան, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից 144 և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 23 ընտանիքների երեխաներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, մրցույթի կազմակերպիչ և գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կհանձնի մարզահագուստ ու նվերներ: 
 
Ավանդույթի համաձայն «Լավագույն մարզական ընտանիք» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հինգ տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցները խրախուսական դրամական պարգևներ կստանան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play