Բակո Սահակյանը Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը
21-07-2017 16:39:47 | Արցախ (ԼՂՀ) | Հայտարարություններ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Երկրի ղեկավարն այս նախաձեռնությունների իրականացման եւ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, <<Հայրենիք>> միության անդամ Բարունակ Չելիքեանին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով՝ բարձր գնահատելով նրա եւ միության հայրենանվեր գործունեությունը: