Իրանահայ լողորդները երկրի հավաքականի կազմում մասնակցել են<br /> Ասիայի լողի առաջնությանը<br />


Իրանահայ լողորդները երկրի հավաքականի կազմում մասնակցել են
Ասիայի լողի առաջնությանը

  • 16-11-2009 14:00:00   | Իրան  |  Սպորտ
 ԹԵՀՐԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վիետնամում նոյեմբերի 4-ին մեկնարկած Ասիայի լողի երրորդ շրջանի մրցումներին Իրանի 6-հոգանոց հավաքականի կազմում մասնակցել են իրանահայ լողորդներ Էմին Նովշադին եւ Գամեր Դիլանչյանը: Ինչպես գրում է «Ալիք» օրաթերթը, Իրանի հավաքականը 4x100 մետր ազատ ոճի մրցումներում նվաճել է արծաթե մեդալ: 100 մետր բատերֆլայ ոճում Էմին Նովշադին 57 հարյուրերորդական վայրկյանով բարելավել է Իրանի նախկին մրցանիշը: Իրանցի լողորդներին հաջողվել է շահել երկու ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ