Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ


Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

  • 24-07-2017 14:25:59   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ  չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները:
 
Պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում:
 
Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
 
 
ՀՀ քննչական կոմիտե 
 
Նոյյան տապան  -   Իրավունք