ԱՄՆ-ի Մոնթանա նահանգում մոլեգնող խոշոր հրդեհը երեկ դեռ չէր հաջողվել մարել


 

ԱՄՆ-ի Մոնթանա նահանգում մոլեգնող խոշոր հրդեհը երեկ դեռ չէր հաջողվել մարել

  • 24-07-2017 17:11:23   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
 
Շոգ ու հրդեհավտանգ իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում: Ամերիկյան հրշեջներին երեկվա դրությամբ չէր հաջողվել մարել շաբաթ օրը Մոնթանա նահանգում բռնկված հրդեհը: ԱՄՆ-ի Մոնթանա նահանգում մոլեգնող հրդեհի հետևանքով արդեն իսկ այրվել է ավելի քան 900 քառակուսի կմ անտառածածկ տարածք:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդման, հրդեհի տարածք են գործուղվել 500 հրշեջներ այլ նահանգներից, նույնիսկ 2500 կմ հեռավորության վրա գտնվող Միսիսիպի նահանգից:
Չնայած տեղական պաշտոնատարները խոստացել էին, որ սանձելու են հրդեհը և չեն թողնելու այն անտառներից դուրս տարածվի, բնակիչներն իրենք են գործի անցել և փորձում են կանխել հրդեհի տարածումը, որպեսզի այն չհասնի իրենց տներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն