Լեւոն Արոնյանը Մ.Տալի հուշամրցաշարի 7-րդ փուլում ոչ ոքի<br /> խաղաց<br />


Լեւոն Արոնյանը Մ.Տալի հուշամրցաշարի 7-րդ փուլում ոչ ոքի
խաղաց

  • 13-11-2009 15:02:00   | Ռուսաստան  |  Սպորտ

ՄՈՍԿՎԱ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտին մնացել է 2 փուլ: Նոյեմբերի 12-ին կայացան 7-րդ փուլի պարտիաները: Լեւոն Արոնյանը (Հայաստան) 22-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց առաջատարի` Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ, ով 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ Լ.Արոնյանը Բորիս Գելֆանդի (Իսրայել) եւ Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ 3,5-ական միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ