ԱՀ Նախագահ Սահակյանը պատասխանատուների հետ քննարկել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հարցերը
26-07-2017 19:21:48 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ու <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարեւոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: