Հայտարարություն օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին
27-07-2017 15:01:35 | Հայաստան | Տնտեսություն
Ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների վերաբերյալ.
1)գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է նախատեսված լինի առնվազն 20000 հա հողատարածքի մշակության համար,
2)տնտեսական հիմնավորումը և արդյունավետությունը, ֆինանսական հաշվարկները և 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,
3)մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը և կազմը,
4)արտադրվող պարարտանյութի տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ արտադրանքի հետ,
5)առաջարկի իրականացման նպատակով ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,
6)անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը/կամ այլ աջակցության ձևաչափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը և շահութաբերության մակարդակը, ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,
7)առաջարկվող արտադրանքի սերտիֆիկացման և դրա փորձարկման վերաբերյալ տվյալները:
Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն առաջարկներին, որոնք ապահովում են.
1)ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և պարունակում են ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,
2)մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,
3)արտադրանքի առավել մեծ արդյունավետություն,
4)արտադրանքի նվազագույն գին,
5)առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:
Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի օգոստոսի 24-ը` ժամը 18:00-ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով) ներկայացնել առաջարկ: