Ռուսաստանն արտաքսում է հարյուրավոր ամերիկացի դիվանագետների
28-07-2017 15:43:22 | Ռուսաստան | Հասարակություն
Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է ետ կանչել Ռուսաստանում գտնվող հարյուրավոր ամերիկացի դիվանագետներին և տեխնիկական աշխատակիցներին:
korrespondent-ի փոխանցմամբ` ընդհանուր առմամբ` Ռուսաստանում աշխատում է 1,1 հազար մարդ: Այդ թիվը ներառում է ինչպես Ռուսաստանի ամերիկացի քաղաքացիներին, այնպես էլ ԱՄՆ-ի քաղաքացիներին:
Նշվում է, որ Մոսկվայում աշխատում է 300 ամերիկացի դիվանագետ, մյուսները գտնվում են ռուսական այլ քաղաքերում:
Հուլիսի 28-ին ռուսական իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանում պետք է մնան դիվանագիտական հաստատությունների 455 աշխատակիցներ: Ամերիկացի դիվանագետներին նաև զրկել են «Серебряный Бор»-ում գտնվող ամառանոցներից օգտվելու իրավունքից: