Իրաքի իշխանությունները հաղորդել են երկրում ԻՊ-ի 7 հազար կողմնակիցների գոյության մասին


Իրաքի իշխանությունները հաղորդել են երկրում ԻՊ-ի 7 հազար կողմնակիցների գոյության մասին

  • 28-07-2017 19:30:54   | Իրաք  |  Հասարակություն

 
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մինչև 7 հազար կողմնակիցներ շարունակում են մնալ Իրաքում` չնայած նրան, որ Մոսուլի զգալի հատվածն ազատագրվել է:
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել են երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան աղբյուրները: 
Հետախուզական ծառայությունների աշխատակիցների և զինվորականների գնահատականներով` խոսքը գնում է մոտավորապես 4 հազար զինյալների և 3 հազար ԻՊ կողմնակիցների մասին, որոնք աշխատում են ԻՊ-ի օգտին և ստանում են աշխատավարձ: 
Նույն աղբյուրների տվյալներով` Սիրիայում շարունակում են մնալ ԻՊ 7 հազար զինյալներ և շուրջ 5 հազար կողմնակիցներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play