«Երևանյան ամառ 2017». Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարում հաղթող է ճանաչվել Կենտրոնի շախմատի թիմը
31-07-2017 16:46:44 | Հայաստան | Սպորտ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. համայնքային բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի վարչական շրջանների շախմատի թիմերը:
«Շախմատային Երևան» անվանմամբ մրցաշարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանի, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թիմերը: Հաղթող թիմերի անդամները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: