Հնդկաստանում հաշվարկել են վագրերի ու փղերի հարձակման հետևանքով զոհված մարդկանց թիվը


Հնդկաստանում հաշվարկել են վագրերի ու փղերի հարձակման հետևանքով զոհված մարդկանց թիվը

  • 01-08-2017 15:05:54   | Հնդկաստան  |  Հասարակություն

 
Հնդկաստանում մարդու կենսագործունեությամբ պայմանավորված կրճատվել է վայրի կենդանիների բնակության միջավայրը, այդ թվում փղերի և վագրերի հազվադեպ հանդիպող տեսակների, ինչն էլ պատճառ է դարձել վայրի կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքերի թվի կտրուկ ավելցման:
Interfax-ի փոխանցմամբ` հնդկական իշխանությունների տվյալներով`  վագրերի ու փղերի հարձակման արդյունքում Հնդկաստանում օրական մահանում է միջինում մեկ մարդ: Իրենց հերթին մարդիկ օրական սպանում են մեկ ընձառյուծի: Բացի այդ, այդ երկրի տարածքում ապրող հազվագյուտ տեսակի վագրերն ու փղերը հաճախ են դառնում որսագողերի թիրախ: 
Նշվում է, որ վերջին տասնամյակում անտառների ակտիվ հատման և  ուբանիզացման հետևանքով Հնդկաստանում կրճատվել են վայրի կենդանիների բնակության վայրերը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play