Թուրքիայում դատարանի առջև է կանգնել գրեթե 500 մարդ


Թուրքիայում դատարանի առջև է կանգնել գրեթե 500 մարդ

  • 01-08-2017 16:20:01   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Գրեթե 500 մարդ է կանգնել թուրքական դատարանի առջև 2016 թվականի ամռանը երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:
Interfax-ի փոխանցմամբ` դատարանի շենքում, որը հատուկ կառուցված է նմանատիպ գործերի վերանայման համար, ընթանում է 486 մարդու դատավարությունը: 
Թուրքական իշխանությունները պդնում են, որ Թուրքիայում նախորդ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևում կագնած է ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը: Այդ իրադարձությունների արդյունքում ձերբակալվել են Գյուլենի բազմաթիվ կողմնակիցներ: Իր հերթին կրոնական քարոզիչը հերքում է իր մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play