Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ


Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ

  • 01-08-2017 16:49:17   | Իրան  |  Հասարակություն

 
Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` դժգոհելով ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներից, ինչպես նաև մեղադրելով Վաշինգտոնին միջուկային գործարքը խախտելու մեջ:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: 
Վերջինիս խոսքերով` Իրանը գնահատել է ամերկյան պատժամիջոցները և որոշել, որ դրանք հակասում են միջուկային գործարքի դրույթներին: 
Նշվում է, որ հուլիսի 18-ին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել է սև ցուցակում 18 կազմակերպությունների և անձանց ներառելու մասին, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Իրանի բալիստիկ հրթիռի ծրագրին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն