Հարուցվել է քրգործ՝ «Խոսրովի անտառ»-ում բռնկված հրդեհի առթիվ.ՀՔԿ


Հարուցվել է քրգործ՝ «Խոսրովի անտառ»-ում բռնկված հրդեհի առթիվ.ՀՔԿ

  • 14-08-2017 16:58:45   | Արարատի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։
 
2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։
 
 ՀՀ քննչական կոմիտե
Նոյյան տապան  -   Իրավունք