Հայաստանի շախմատիստները 4 մեդալ նվաճեցին Եվրոպային թիմային<br /> առաջնությունում<br />


Հայաստանի շախմատիստները 4 մեդալ նվաճեցին Եվրոպային թիմային
առաջնությունում

  • 03-11-2009 16:08:00   |   |  Սպորտ
 ՆՈՎԻ ՍԱԴ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ Նովի Սադում (Սերբիա) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մրցանակակիր չդարձան, սակայն առանձին խաղատախտակների վրա նվաճեցին 4 մեդալ: Գաբրիել Սարգսյանը (3-րդ խաղատախտակ) արժանացավ ոսկե, Տիգրան Լ. Պետրոսյանը (5-րդ խաղատախտակ) եւ Լիլիթ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ)` արծաթե, իսկ Լիլիթ Գալոյանը (3-րդ խաղատախտակ)` բրոնզե մեդալի:
Նոյյան տապան  -   Սպորտ