Ստամբուլի հայաշատ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել (տեսանյութ)
18-08-2017 12:37:34 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am. Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում նախօրեին ուշ երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Բյույուքդերե պողոտայի վրա անհայտ անձինք իջել են մեքենայից և կրակ բացել փողոցում, ինչի հետևանքով ծանր հրազենային վիրավորում է ստացել 27-ամյա Օսման Քյոմուրջուն, որը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Զինված տղամարդկանցից մեկը նաև ցանկացել է տաքսի առևանգել և կրակել է դեպքի վայրից արագ հեռացող մեքենայի ուղղությամբ: Նշվում է, որ դեպքի վայրի մոտով անցնող ևս մի կին հրաշքով է փրկվել ծանր վիրավորումից:
Զինված հարձակման հեղինակներին հաջողվել է փախչել դեպքի վայրից, նրանց հանդեպ հայտարարված է հետախուզում: