ԻՊ ահաբեկիչներն Իսպանիային սպառնացել են նոր ահաբեկչություններով


ԻՊ ահաբեկիչներն Իսպանիային սպառնացել են նոր ահաբեկչություններով

  • 24-08-2017 13:41:06   | Իսպանիա  |  Հասարակություն

 
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում տեսանյութ են տարածել, որում իսպաներեն լեզվով սպառնում են նոր ահաբեկչություններ իրականացնել այդ երկրում: 
Interfax-ի փոխանցմամբ՝ տեսանյութում ԻՊ ահաբեկիչները խոստանում են Ալ Անդալուսը վերածել խալիֆաթի հողի: 
Ալ Անդալուս անվամբ նախկինում հայտնի է եղել մուսուլմանական Իսպանիան՝ Պիրենեյան թերակղզու տարածքը զարգացած միջնադարի ամբողջ ընթացքում (711-1492)։ 
 
Նշվում է, որ նախորդ շաբաթ Կատալոնիայում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 15 մարդ, 100-ից ավելին՝ ստացել են վնասվածքներ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play