Ռոբերտ Դե Նիրոն ընդգրկվել է հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում
24-08-2017 15:53:25 | | Հասարակություն
«Օսկար»-ի թեկնածու Ռոբերտ Դե Նիրոն ընդգրկվել է հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակում:
Gazeta-ի փոխանցմամբ՝ Amazon-ի համար նկարահանվող նոր սերիալում խաղալու համար դերասանը կստանա 775 հազար դոլար:
Նշյալ գումարը թույլ է տվել Դե Նիրոյին գլխավորել «Դրամա» վարկանիշային աղյուսակը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Մարկ Հեմերոնը՝ «Ծովային ոստիկանության» աստղը: Նրա հոնորարը գնահատվել է 525 հազար դոլար:
500 հազարական դոլար կստանան «Գահերի խաղը» սերիալի դերասաններ Էմիլիա Կլարկը, Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Պիտեր Դինկլեյջը, Կիտ Հարինգտոնը և Լինա Հիդին:
«Հումորայի» կատգորիայում առաջատար են «Մեծ պայթյունի տեսությունը»-ի աստղերը, որոնց վճարում են 900 հազար դոլար մեկ էպիզոդի համար: Մասնավորապես, նրանք են Քեյլի Կուոկը և Ջիմ Պերսոնսը:
Նրանց հաջորդում է Դուել Ջոնսոնը, ով ստանալու է 650 հազար դոլար: