Երկու մարդ է տուժել Կիևի կենտրոնում հնչած պայթյունի արդյունքում


 

Երկու մարդ է տուժել Կիևի կենտրոնում հնչած պայթյունի արդյունքում

  • 24-08-2017 18:50:42   | Ուկրաինա  |  Հասարակություն

 
Կիևի կենտրոնում հինգշաբթի կեսօրին անհայտ առարկա է պայթել, որի արդյունքում երկու մարդ է տուժել: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:06-ին Գրուշևյան փողոցում: 
 
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ հետաքննական խումբը: Դեպքի հանգամանքները պարզվում են: 
Տեղի ոստիկանությունում նշել են, որ տուժածների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցվում է: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն