Եմենի մոտակայքում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել


Եմենի մոտակայքում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

  • 26-08-2017 14:06:00   | Եմեն  |  Միջազգային

 
Եմենում կործանվել է ԱՄՆ-ի զինված ուժերի Black Hawk ուղղաթիռը: Korrespondent-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռի կործանումն արձանագրվել է մարզական թռիչքի ժամանակ Եմենի հարավային ափից 32 կիլոմետր հեռավորության վրա: 
 
Ինչպես նշել է գլխավոր հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Թոմասը, վթարի ընթացքում ուղղաթիռն այդքան էլ բարձր չի եղել ջրի վրայից: 
 
Փրկարարներին հաջողվել է դուրս բերել հինգ զինծառայողներին, որոնք գտնվել են ուղղաթիռում: 
Եվս մեկ ամերիկացի զինծառայողի որոնման աշխատանքները շարունակվում են: 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային