Իրաքի վարչապետը հայտարարել է Թալլ-Աֆարում ԻՊ զինյալների նկատմամբ տարած հաղթանակի մասին


Իրաքի վարչապետը հայտարարել է Թալլ-Աֆարում ԻՊ զինյալների նկատմամբ տարած հաղթանակի մասին

  • 31-08-2017 17:39:06   | Իրաք  |  Հասարակություն

 
Իրաքի վարչապետ Հայդերը հայտարարել է Թալլ-Աֆար քաղաքում և Նայնավա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների նկատմամբ իրաքյան բանակի տարած հաղթանակի մասին: 
 
gazeta-ի փոխանցմամբ` նա ասել է, որ Թալլ-Աֆարն ազատագրվել է: 
 
«Մենք ԻՊ ահաբեկիչներին ասում ենք, որ որտեղ էլ դուք լինեք, մենք գալու ենք ձեր հետևից, և դուք արդեն ընտրության տարբերակ չեք ունենալու, այդ թվում հանձնվելու կամ մահանալու»,- ընդգծել է Իրաքի վարչապետը: 
 
Նշվում է, որ օգոստոսի վերջին Ռուսաստանում Իրաքի դեսպան Հայդար Հադին հայտարարել է, որ իր երկիրն ամբողջությամբ ազատագրված է ԻՊ ահաբեկիչներից երկու ամիս անց: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն