ԱՄՆ-ի հարավում տարերքի պատճառով մեկ միլիոնից ավելի մարդ լքել է սեփական բնակարանները


ԱՄՆ-ի հարավում տարերքի պատճառով մեկ միլիոնից ավելի մարդ լքել է սեփական բնակարանները

  • 01-09-2017 18:44:12   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
Ամերիկյան Տեխաս նահանգում վրա հասած «Հարվի» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղի արդյունքում մեկ միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել սեփական բնակարաննները:  
 
РИА Новости–ի փոխանցմամբ` Հարիսի շրջանը, որի բնակչությունը կազմում է շուրջ 4,6 մլն մարդ,  և որտեղ գտնվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակչության թվով ամենամեծ քաղաքը` Հյուստոնը, 75 տոկոսով հայտնվել է ջրի տակ: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ջրհեղեղի արդյունքում արձանագրված զոհերի թիվը հասել է 47-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 44 մահացածների մասին: 
Նշվում է, որ «Հարվին» դարձել է վերջին 12 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարածքում արձանագրված ամենաաղետալի փոթորիկը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն