Երգչուհի Ադելին առաջարկվել է խաղալ իր առաջին դերը Հոլիվուդում
04-09-2017 14:35:56 | Մեծ Բրիտանիա | Հասարակություն
Բրիտանացի երգչուհի Ադելին առաջարկել են Հոլիվուդում խաղալ իր առաջին դերը: gazeta-ի փոխանցմամբ` երգչու հետ ներկա պահին ընթանում են ակտիվ բանակցություններ:
Նշվում է, որ նա կարող է նկարահանվել «Օլիվեր» մյուզիքլի նոր էկրանավորման մեջ:
Աղբյուրի տեղեկացմամբ` նշյալ երաժշտական ֆիլմի վրա աշխատում է թատրոնի պրոդյուսեր Քեմերոն Մակինտոշը և Working Title Films ստուդիան:
Եթե Ադելի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա դա երգչուհու համար կլինի առաջին դերասանական փորձը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադելն ակնարկել է հյուրախաղերի ավարտի մասին: