Կորցնելով արդարության արժեքը՝ շարժվում են ենթդրություններով...


Կորցնելով արդարության արժեքը՝ շարժվում են ենթդրություններով...

  • 14-09-2017 17:19:51   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Կամա թե ակամա, Հայաստանում տիրող մթնոլորտը գրեթե բոլոր ոլորտներում, դառնում է անտանելի:
 
Եվ հատկապես  երբեմն-երբեմն արտացոլվում է մամուլի կողմից կատարված խայտառակ հրապարակումների միջոցով:  Մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ,  Էջմիածնում մահացավ երկու հայ երիտասարդ, ինչը ողբերգալի է ու անդառնալի: Դրանից հետո  բազում անհայտ անձինք ու  լրատվական կայքեր սկսեցին միանգամից, առանց  որևէ ստույգ ու հաստատուն փաստերի, գրել, թե տեսեք -տեսեք, Արթուր Ասատրյանը<<Դոն Պիպոն>>  կապ ունի այս ամենի հետ, ու  բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ: Անխոս  այստեղ երրորդ մեկն է, փորձել պղտոր ջրում ձուկ որսալ, բայց չարի վախճանը միշտ էլ մոտալուտ է:  Ու երբ, մի ոչ ադեկվատ ու  բովանդակազուրկ միտք սկսում է պտտվել տարբեր հարթակներով ու դառնալ քննարկման առարկա, հարց է առաջանում, իսկ երբ են այդ նույն մարդիկ մի ակնթարթ կանգ առնելու և մտածելու, որ այդ ամենով  ստեղծում են այնպիսի  կեղտոտ պլատֆորմ այն ստահակների համար, որոնք միմիայն դրանով են ապրում և գոյատևում, որպեսզի փորձեն անպատեհ տեղը արատավորել, դատափետանքի և պարսավանքի խոսքերով հանդես գալ, միայն թե ունենան,  այսպես ասած ընթերցող և լայք: Իհարկե սա հենց խոսում է նաև զանգվածային լրատվության մասին օրենքի չիմացության և այդ ոլորտը կարգավորող մարդկանց բացակայության մասին:  Զավեշտալին այն է, որ որևէ մեկը  չհիմնվելով ու չունենալով որևէ փաստ, այնպես է գրում, կարծես, այնտեղ կանգնած տեսել էր ամեն բան ու  չէր կարող, որպես արդարության ջահակիր, չգրել այս ամենի մասին: Իրականում դուք վաղուց կորցրել եք արդարության արժեքը ու դարձել հոռի կեցվածքի ու հոգեբանությամբ շարժվող երևույթներ, որոնք ենթադրություններով փորձում են ցույց տալ աղտեղված իրականությունը: Ես անձամբ եմ Էջմիածնի մշակույթի տանը տեսել Արթուր Ասատրյան անհատին համացանցով ու պատկերացրեք, որ նրա բարությունն ու հոգատարությունը այնքան մեծ էր դեպի հասարակ  քաղաքացին, որ շատ դեպքերում դու իսկապես քեզ հարց ես տալիս. Մի թե դեռ կան այսպիսի մարդիկ, որոնք անթաքույց՝ ամեն  դրվագում  ի ցույց են դնում իրենց մարդասիրական ու ալտրուիստական մոտեցումները:  Իհարկե կան, բայց ցավոք սրտի քիչ են, այդ քչերից մեկն էլ Արթուր Ասատրյանն է, որին  չակերտյալ ասած լրագրողները, փորձում են վարկաբեկել, բայց դա միայն թվացյալ քայլ է ու դատապարտված է ձախողման: Մեր հայրենակիցը ունի բազում  ծրագրեր Հայաստանի հետ կապված, որը ցանկանում է իրագործել իր ժողովրդի միջոցով, ուստի լինենք հարգալից միմյանց նկատմամբ և սատար լինենք այսպիսի մարդկանց՝ չմոռանալով, որ կյանքում ամենաթանկ ու նվիրական զարդը, դա համեստություն ու մարդասիրությունն է, որի կրողը Արթուր Ասատրյանն է:
 
Հարգանոք, իրավաբան՝ Հայկազ Մակարյան:
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն