<Տիեռաս դե Արմենիա> ընկերությունը ներկայացրլ է <Կարաս> ապրանքանիշով նոր բարձրակարգ գինի. <Գրան Կարաս>-ը
14-09-2017 16:25:26 | Հայաստան | Կազմակերպություններ
Սեպտեմբերի 13-ին <Տիեռաս դե Արմենիա> ընկերությունը հանդիսավոր պայմաններում ներկայացրեց <Կարաս> ապրանքանիշով նոր բարձրակարգ գինի. <Գրան Կարաս>-ը:
6200 տարվա հայկական գինեգործության ավանդույթները, բնակլիմայական առանձնահատկություններն ու 21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ստեղծելու հիրավի բացառիկ գինի: Այս գինին առաջիկայում իր տեղը կգրավի աշխարհի բարձրակարգ գինիների կողքին և գինու կոլեկցիոներների հավաքածուներում: Նման հայկական գինու հայտնվելը կնպաստի շուկայի այս սեգմենտում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը:
ԿԱՐԱՍ -ի տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանն իր խոսքում նշեց, որ ԿԱՐԱՍ-ը ավելի քան 500 հոգու աշխատանքի, սիրո եւ նվիրվածության արդյունք է: Նա վստահություն հայտնեց, որ նաև <Գրան Կարասի> շնորհիվ, աշխարհում գինու շատ սիրահարներ և իրական գնահատողներ կիմանան հայկական գինու պատմության մասին և շատ շուտով Հայաստանն իր տեղը կգրավի աշխարհի գինեգործական քարտեզների վրա: «Այսօր մենք շատ ուրախ ենք, որ ներկայացնում ենք մեր նոր գինին, որն արտահանելու ենք ողջ աշխարհով մեկ՝ աշխարհին ներկայացնելով մեր պատմությունը: Գինին, որը ներկայացնում ենք, մեր 10 տարվա աշխատանքի արգասիքն է: Մենք պատրաստվում ենք սրանով դնել հայկական գինեգործության առաջընթացի նոր սկիզբը: Այն նաև 500 մարդու քրտնաջան աշխատանքի արդյունք է, և մենք շնորհակալ ենք նրանցից յուրաքանչյուրին իրենց կատարած աշխատանքի համար»,- ընդգծեց Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:
Նշենք, որ <Գրան Կարասը-2013> արտադրվելու է խիստ սահմանափակ քանակով: