Ագրովերամշակման ոլորտի` 3% տոկոսադրույքով վարկային ծրագրից օգտվելու 16 հայտ է ստացվել. Գյուղնախ


Ագրովերամշակման ոլորտի` 3% տոկոսադրույքով վարկային ծրագրից օգտվելու 16 հայտ է ստացվել. Գյուղնախ

  • 19-09-2017 16:29:08   | Հայաստան  |  Տնտեսություն

2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրից օգտվելու 16 նախնական հայտ՝ 1606.0 մլն դրամ գումարի չափով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
 
2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝
 
    «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,
    «Ամերիաբանկ» ՓԲԸ,
    «Արարատբանկ» ԲԲԸ,
    «Արդշինբանկ» ՓԲԸ,
    «Արմսվիսբանկ» ՓԲԸ,
    «Ինեկոբանկ» ՓԲԸ,
    «Կոնվերս բանկ» ՓԲԸ,
    «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,
   «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,
   «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ,
   «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,
   «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,
   «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ,
   «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:
 
Պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել բերքի գնման պայմանագրեր` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պայմանագրի օրինակելի ձևի և աշխատել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:
 
Նախարարությունից հիշեցնում են, որ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:  Տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 150.0 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն