Աշխարհում 40 մլն-ից ավելի մարդ գտնվում է ստրկության մեջ


Աշխարհում 40 մլն-ից ավելի մարդ գտնվում է ստրկության մեջ

  • 19-09-2017 16:49:55   |   |  Իրավունք

 
Մեր օրերում 40 միլիոնից ավելի մարդ գտնվում է ստրկության մեջ: Interfax-ի փոխանցմամբ` այդպիսի տվյալներ պարունակվում են Աշխատանքի միջազգային կազմակրպության (ԱՄԿ) կողմից տարծված զեկույցում: 
 
Ըստ աղբյուրի` հարկադրված աշխատանքի մեջ ներգրավված անձանց վերոնշյալ ցուցանիշի զգալի մասը` 29 մլն մարդ կամ 71 տոկոսը, կազմում են կանայք: 
 
Բացի այդ, կազմակերպության գնահատականներով` այժմ աշխարհում աշխատում է 5-17 տարեկան մոտավորապես 152 մլն երեխա: 
Նշվում է, որ մանկական աշխատուժն օգտագործվում է հիմնականում գյուղատնտեսության, ինչպես նաև ծառայությունների և արտադրության ոլորտներում` համապատասխանաբար կազմելով 70,9, 17,1 և 11,9 տոկոս: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք