Գերմանացի վերջին զինվորականները երեկ լքել են Թուրքիան


 

Գերմանացի վերջին զինվորականները երեկ լքել են Թուրքիան

  • 28-09-2017 16:14:42   | Գերմանիա  |  Քաղաքական

 
 
Գերմանիան երեկ ավարտել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից իր զորախմբի դուրսբերումը, գերմանացի վերջին զինվորականները Թուրքիան լքել են սեպտեմբերի 27-ին:
Ինչպես հայտնի է, Գերմանիան հիշյալ ավիաբազայից իր զինվորականներին հանելու որոշումը կայացրեց Բունդեսթագի պատգամավորներին ավիաբազա այցելելու Քուրքիայի իշխանությունների արգելքից հետո: Անկարան դա պատճառաբանում էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ապա նաև հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք զինվորականներն Գերմանիայում ապաստան տրամադրելով:
Գերմանիան Թուրքիայում եղած իր զորախումբը տեղակայելու է Հորդանանի «Ալ-Ասրաք» ռազմաբազայում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական