Նոր ցուցահանդես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ


Նոր ցուցահանդես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ

  • 29-09-2017 19:06:49   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, «Էրեբունի» ապատմահնագիտական արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համագործակցությամբ:
 
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում: Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում:
«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև հոկտեմբերի 29-ը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play