Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում կալանավորված անձը ենթարկվել է աչքի վիրահատության


Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում կալանավորված անձը ենթարկվել է աչքի վիրահատության

  • 02-10-2017 11:20:01   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և մինչև ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել:
 
Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման շրջանակում անձը զննվել է ակնաբուժական կենտրոնում, ախտորոշվել և ստացել է ոսպնյակը հեռացնելու և արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի ցուցում:
 
Արդյունքում՝ կալանավորված անձը վիրահատվել է ակնաբուժական կենտրոնում՝ պետության  կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք