Ուղիղ միացում ԱԺ-ից. այսօր կքննարկվի նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը


Ուղիղ միացում ԱԺ-ից. այսօր կքննարկվի նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը

  • 03-10-2017 12:12:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



««ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը «Ելք» խմբակցության որոշմամբ ճանաչվել է արտահերթ և քննարկվելու է երեքշաբթի մեկնարկող ԱԺ լիագումար նիստում»,- այս մասին դեռևս նախորդ շաբաթ տեղեկացրել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ գրառում անելով ֆեյսբուքյան իր էջում:
 
     Հիշեցնենք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Ելք» խմբակցության առաջարկին, որով նախատեսվում էր ստեղծել հանձնաժողով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասներն ուսումնասիրելու համար: Բացասական եզրակացություն ստացած այս նախագիծը, Կանոնակարգ նոր օրենքի համաձայն, ընդդիմադիր խմբակցությունը հնարավորություն ունի դնել մեկուկեսժամյա արտահերթ քննարկման լիագումար նիստում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն