Կատալոնիայում համազգային գործադուլ է սկսվել` ի նշան ոստիկանության դեմ բողոքի


Կատալոնիայում համազգային գործադուլ է սկսվել` ի նշան ոստիկանության դեմ բողոքի

  • 03-10-2017 14:16:39   |   |  Միջազգային

 
Կատալոնիայում արհմիությունների կոչով համազգային գործադուլ է սկսվել` ի նշան անկախության հանրաքվեի օրը ոստիկանության գործողությունների դեմ ուղղված բողոքի:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` գործադուլով պայմանավորված մետրոյում նվազագույն սպասարկում իրականցվելու է պիկ ժամերին` 6.30-ից մինչև 9.30-ը, և 17:00-ից մինչև 20:00: 
Բացի այդ, կատալոնացիները սկսել են փակել ճանապարհները: Վերջին տվյալներով` արգելափակվել է 12 ճանապարհ: 
Նշվում է, որ Բարսելոնայում և Ռեուսում հազարավոր մարդիկ առավոտյան եկել են ստիկանական բաժանմունքներ: 
Կոչերով, մասնավորապես, հանդես են եկել անջատողական ANC և Omnium միավորումները: Նրանց նախաձեռնությանը մտադիր է միանալ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային