Միխեիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրում Ուկրաինայից
03-10-2017 16:24:38 | Ուկրաինա | Միջազգային
Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինային խնդրել է քաղաքական ապաստան տրամադրել իրեն:
Tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է նրա փաստաբան Մարկիյան Գալաբալան:
«Սահակաշվիլին խնդրում է իրեն քաղաքացու կարգավիճակ տալ, որը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի: Քաղաքական ապաստան կոչվածն այդ կարգավիճակի կենցաղային անվանումն է»,- նշել է նա:
Պաշտպանի տեղեկացմամբ` համապատասխան հայցադիմումը սեպտեմբերի 11-ին Լվովի մարզից ուղարկվել է Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայություն:
Ըստ համապատասխան օրենքի` հայցադիմումի պատասխանը պետք է ստացվեր մեկ օրվա ընթացքում: