ԻՊ-ի վերահսկողության տակ մնացել է Սիրիայի տարածքի 10 տոկոսը
06-10-2017 15:14:49 | Սիրիա | Միջազգային
Ռուս զինվորականները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Սիրիայի տարածքի 10 տոկոսը:
Interfax-ի փոխանցմամբ` ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկոն, մասնավորապես, նշել է.
«Ռուսական օդատիեզերական ուժերի կողմից ԻՊ-ի դեմ մղված պայքարի պահից ի վեր` խալիֆաթի վերահսկողության տակ գտնվող տարածքը կրճատվել է մինչև 10 տոկոս»:
Ի. Կոնաշենկոն նաև նշել է, որ 2015 թվականի սեպտեմբերից ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի և նրա գլխավորած կոալիցիայի կողմից մղված երկու տարիների պայքարի ընթացքում Սիրիայի տարածքի շուրջ 90 տոկոսը գտնվել է ԻՊ վերահսկողության ներքո: