Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Հովհաննես Սարգսյանը լավագույններից մեկն է աշխարհում


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Հովհաննես Սարգսյանը լավագույններից մեկն է աշխարհում

  • 09-10-2017 13:49:50   | Թաիլանդ  |  Սպորտ

Հոկտեմբերի 8-ին Թայլանդում անցկացվեց 10-րդ բացարձակ կարգի Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Սարգսյանը, հանդես գալով 5 մենամարտերում, գրավեց 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ բացարձակ հաղթանակ տանելով անգամ ճապոնացի մարզիկի նկատմամբ:
 
Առաջնությանը մասնակցելու համար հրավիրող երկիրը հատուկ ընտրություն էր կատարել բացառապես բարձր վարկանիշ ունեցող ֆեդերացիաների լավագույն մարզիկների միջև: Մինչ մրցաշարի մեկնարկը ճապոնացի վարպետներն անցկացրեցին սեմինար-պարապմունքներ, որին մասնակցեց Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ շիհան Անդրանիկ Հակոբյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play