Բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները


Բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները

  • 11-10-2017 17:13:59   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:
Աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 3 անտառխախտման դեպք /6 ապօրինի ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին: Ազգային պարկի կողմից իրացվել  է 93,0 խ.մ փայտանյութ` միջինը 3000 դրամ 1 մ³ թափուկի դիմաց / ընդամենը` 877.6 հազ.դրամ գումարով/:
 
Հանրության իրազեկման նպատակով համապատասխան նյութեր են տրամադրվել Դիլիջան քաղաքի և Տավուշի մարզային լրատվամիչոցներին`  որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների դեմ պայքարի աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:
«Դիլիջան» ազգային պարկի համապատասխան մասնագետները հանդիպել են ADEA  հիմնադրամի աշխատակիցների և «Տրանս–Կովկասյան արահետ» ՀԿ–ի ներկայացուցիչների հետ` էկոերթուղիների ճշգրտման և հետագա ծրագրերի քննարկման նպատակով: 
ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից ապօրինի ձկնորսության  վերաբերյալ շաբաթվա ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն: Առգրավվել է 4 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 55 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը  հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում նույնպես պահպանումն իրականացվում է ուժեղացված ռեժիմով:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն