Իրաքյան զորքերը մտել են քրդերի կողմից վերահսկվող տարածքներ


Իրաքյան զորքերը մտել են քրդերի կողմից վերահսկվող տարածքներ

  • 16-10-2017 15:05:43   | Իրաք  |  Միջազգային


Իրաքի դաշնային զորքերը մտել են այն տարածքները, որոնք գրավվել էին քուրդ զինյալների կողմից: 
 
Interfax-ի փոխանցմամբ` երեք տարի առաջ քրդական ուժերին հաջողվել էր վերահսկողություն սահմանել սեփական ինքնավարությունից դուրս տարածքների վրա, որպեսզի պաշտպանվեին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումներից: 
Կառավարական զորքը մտել է Քիրքուք քաղաքի նավթով հարուստ հողեր:
 
ԶԼՄ-ների տեղեկություններով` ոչ մի անգամ կրակոց չի հնչել: Քրդերը շարունակում են վերահսկել նավթային հորերը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play