Հայաստանի նախագահը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք<br /> օրենքներ<br />


Հայաստանի նախագահը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք
օրենքներ

  • 28-09-2009 16:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է ՀՀ Ազգային Ժողվի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից:
Նոյյան տապան  -   Քաղաքական