ՆԱՏՕ-ն Թուրքիային հիշեցրել է ռուսական С-400 համակարգեր գնելու հետևանքների մասին
26-10-2017 18:33:31 | | Քաղաքական
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ գործարքի հնարավոր հետևանքների մասին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ համակարգերի գնումը Ռուսաստանից բացառում է Անկարայի ինտեգրման հնարավորությունը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին:
«Ռազմական տեխնիկայի գնման դեպքում, բնականաբար, գործում է ինքնիշխանության սկզբունքը, սակայն երկրներն ինքնիշխան են ինչպես որոշումների կայացման, այնպես էլ դրանց հետևանքներին բախվելու դեպքում»,- հայտարարել է Պ. Պյոտրը՝ պատասխանելով լրագրողների հարցերին կապված Թուրքիայի՝ ռուսական С-400 համակարգեր գնելու մտադրության հետ:
Բացի այդ, պաշտոնյան ընդգծել է, որ անգամ որպես առանձին միավոր՝ С-400-ը Թուրքիայում դժվարություններ կստեղծի դաշնակիցների միջոցների համար, որոնք կարող են տեղակայված լինել այդ երկրի տարածքում: