Սաուդյան Արաբիան թույլ կտա կանանց մարզադաշտեր հաճախել


Սաուդյան Արաբիան թույլ կտա կանանց մարզադաշտեր հաճախել

  • 30-10-2017 16:10:43   | Սաուդյան Արաբիա  |  Միջազգային

 
Սաուդյան Արաբիայի կին բնակիչներին 2018 թվականին կթույլատրվի հաճախել մարզադաշտեր և մասնակցել սպոտային մրցումների: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ նրանք կկարողանան մազադաշտեր հաճախել Ալ Ռիադ, Ջեդդ և Էդ Դամամ քաղքներում: 
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նշյալ քաղաքներում մարզադաշտերը կսկեն վերազինել՝ տեղադրելով մոնիտորներ, որպեսզի մարդիկ կարողանան մարզադաշտ հաճախել ընտանիքներով: 
 
Ներկա դրությամբ մարզադաշտեր հաճախելու իրավունք ունեն միայն տղամարդիկ: 
 
Փորձագետները նշում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների  կայացրած այսպիսի որոշումը բացասական արձագանք կստանա հասարակության պահպանողական հատվածի կողմից, որն արդեն իսկ ուժգին կերպով դժգոհել է նախորդ ամիս Սաուդյան Արաբիայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ մարզադաշտում կանանց հայտնվելու դեմ: 
 
Սեպտեմբերի վերջին թագավորության իշխանությունները խոստացել էին, որ 2018 թվականին կանայք նաև ավտոմեքենա վարելու իրավունք կստանան: 
 
Նշվում է, որ մինչ օրս երկրում խիստ սահմանափակումներ են գործում, մասնավորապես, կանայք ոչ միայն հագնվում են ինչ-որ ձևով, այլև նրանց արգելված է շփվել տղամարդկանց հետ, ովքեր չեն համարվում հարազատ կամ բարեկամ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային