Հյուսիսային Կորեայում ստորգետնյա թունելի փլուզման արդյունքում 200 մարդ է զոհվել


Հյուսիսային Կորեայում ստորգետնյա թունելի փլուզման արդյունքում 200 մարդ է զոհվել

  • 31-10-2017 16:16:29   |   |  Միջազգային

 
Հյուսիսային Կորեայում փլուզվել է միջուկային Punggye-ri զենքի փորձարկման համար նախատեսված թունելը: Փլուզման հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ: 
 
Korrespondent-ի փոխանցմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելքում գտնվող միջուկային զորավարժարանում ստորգետնյա թունելի կառուցման ժամանակ: 
 
«Շուրջ 100 աշխատակիցներ հայտնվել են թակարդում: Արդյունքում փրկարարական գործողությունների ժամանակ ևս մեկ փլուզում է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ փլուզումների արդյունքում զոհվել է 200 մարդ»,- գրում է աղբյուրը: 
 
Իսկ որոշ աղբյուրներ գրում են, որ վթարը տեղի է ունեցել զորավարժարանի տարածքի թուլացման պատճառով, որն անմիջական կապ ունի Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային վեցերորդ փորձարկման հետ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային