«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք


«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք

  • 01-11-2017 23:09:40   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
2017 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համաժողովների դահլիճում  (հասցեն՝ Երևան, Խանջյան 50) կկայանա ««Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք» թեմայով համաժողով։
Համաժողովը նախաձեռնել է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը՝ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի և «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության հետ համատեղ:
Համաժողովին հրավիրվել են ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ՀՀ արդարադատության նախարարությունից, Փաստաբանների պալատից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Հանրային խորհրդից,  Արցախյան պատերազմի վետերանների հասարակական կազմակերպություններից, այլ հասարակական կազմակերպություններից,  իրավաբաններ, պատմաբաններ, հոգեբաններ, լրագրողներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Համաժողովում զեկույցով հանդես կգա «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը: Ելույթներով հանդես կգան հրավիրված ներկայացուցիչներ Մայր Աթոռից, Արդարադատության նախարարությունից, Փաստաբանների պալատից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Հանրային խորհրդից (վերջիներիս ցանկության դեպքում) և այլոք:
Համաժողովում կքննարկվեն «Ընտանեկան բռնության կանխարգելման…» մասին ՀՀ օրենքի նախագծում առկա վտանգները, հակասահմանադրական կետերը, համապատասխան միջազգային կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) հիմնական հասկացություններում առկա վտանգները, Արդարադատության նախարարության կողմից ս.թ. հոկտեմբերին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկը՝ Խտրականության մասին թիվ 197 հոդվածում «սեռական կողմնորոշում» հասկացությունը մտցնելու և քրեորեն պատժելու վերաբերյալ:
Համաժողովի մասնակիցների կողմից կգնահավեն հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված արդի սպառնալիքները,  ինչպես նաև կառաջարկվեն լուծումներ՝ ուղղված դրանց դիմագրավմանը և չեզոքացմանը:
 
Համաժողովի կազմակերպիչներ՝
 
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն
համակարգող՝ Հայկ Նահապետյան
 
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ղեկավար՝ Հայկ Այվազյան
 
«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ
նախագահ՝ Արման Բոշյան
 
«Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնություն
համակարգող՝ Կարինե Եսայան
 
Նոյյան տապան  -   Իրավունք